23.11.2024
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Հայաստանը միշտ չէ, որ իրեն որպես գործընկեր է պահում ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ. Լուկաշենկո

ԱՊՀ-ում մի շարք ձգձգվող հակամարտություններ հաջողությամբ լուծվել են, իսկ մնացածի համար նախանշվել են լուծումներ։ Ինչպես գրում է EADaily-ն, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։


Միևնույն ժամանակ, Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե ԱՊՀ տարածքում որ հակամարտություններն են «հաջողությամբ լուծվել»:


Նա նաև հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն որպես գործընկեր է պահում ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ։


«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է Լուկաշենկոն: