24.11.2024
Պետդեպը հերքում է, թե Բլինքենը հայտարարել է Հայաստան Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին
prev Նախորդ նորություն

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Հանձնակատարը կլինի նաև Լեռնային Ղարաբաղում։ Միյատովիչը հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին: Այդ մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։


Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։


Այցի ավարտին հայտարարություն կհրապարակվի։