7.10.2024
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Սյունիքում
prev Նախորդ նորություն

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, սակայն Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  


«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։


Այդ նպատակով, շարունակել է Պատրուշևը, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։


«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնել Մոսկվա այս հանդիպմանը: ՀՀ իշխանությունները հետևողականորեն շարունակում են խուսափել ՌԴ գործընկերների հետ հանդիպումներից և միջոցառումներին մասնակցելուց:

ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պատել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները