Երեկ՝ օգոստոսի 14-ին, ադրբեջանական զինուժի կողմից վիրավորված ահյ զինծառայողին կայազորային հոսպիտալում վիրահատել են, ապա տեղափոխել Երեւանի կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր, սակայն այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զինվորը գտնվում է փորձառու բժիշկների հսկողության տակ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ օգոստոսի 14-ին ադրբեջանական զինուժի կողմից Վերին Շորժայի ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծության արդյունքում վիրավորվել է զինծառայող Ս.Դ.