24.11.2024
Միրզոյանը ներկայացրել է Բաքվի հետ բանակցություններում վերջին զարգացումները
prev Նախորդ նորություն

Գեղամ Մանուկյանը ծանոթացել է խաղաղության պայմանագրի տեքստին և անվանել այն վտանգավոր

Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբացկության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:


«Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել է պատգամավորը: