24.11.2024
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներին

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։


«Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ասել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ի պատասխան դիտարկմանը, թե ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ԿԽՄԿ ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարություն այցի մասին, գրում է news.am-ը։


«Հոկտեմբերի ընթացքում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում ևս մեկ անգամ այցելել են նախկինում ձերբակալված բոլոր հայերին։ Այցի ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով կապ հաստատել հարազատների հետ»,- հավելեց Զառա Ամատունին։