Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվում է փախստականի կարգավիճակ
Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու վերաբերյալ նախագծի ընդունմանը: Ըստ այդմ նրանք ստանում են փախստականի կարգավիճակ:
Ըստ ծրագրի՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և փախստական են ճանաչելու`
▪️ ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,
▪️ Հայաստանի տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը,
▪️ այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են այնտեղ և 2023թ.-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Ծրագրով հաստատվել է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: