23.11.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվում է փախստականի կարգավիճակ
prev Նախորդ նորություն

Բրյուսելը Բաքվին և Երևանին կոչ է անելու նորմալացման գործընթացն ավարտին հասցնել

Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։


«Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա։


Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։


Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթի նախագծում, որի տեքստը «Ազատություն» Ռ/Կ-ի ձեռքի տակ է։