26.07.2025
Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարարը
prev Նախորդ նորություն

Բրյուսելյան հանդիպումը չի կայանա. որն է պատճառը

Հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


Նա  հանդիպման չկայանալը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:


Ըստ Կլաարի՝ իրենց նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն:


«Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, հիմա փորձում ենք Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»,- հավելել է Կլաարը:

Իրանը սկսել է նոր ատոմակայանի շինարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին