13.10.2024
Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի հուշատախտակի բացման արարողությունը
prev Նախորդ նորություն

Բլինքենը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցների մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծեց Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քա ի որ Վաշինգտոնը աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականը։


Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ:


VERELQ-ը նշում է, որ պաշտոնական Երևանը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից մանրամասներ դեռևս չի ներկայացրել:


 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ