4.04.2026
Ճապոնիան հետաքրքրված է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծով
prev Նախորդ նորություն

Դատախազությունը ստացել է «Սիներջի»-ի աշխատակիցների հարցով ՔՊ խմբակցության միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության դատախազությունը ստացել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը:


«Արմենպրես»-ը Դատախազությունից տեղեկացել է. «Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»:


Խորհրդարանական ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ միջնորդությունն ուղարկվել է: «Մնացածը հընթացս կհասկանանք, իրավական գործընթաց է տեղի ունենում»,-ասաց նա:


Անդրադառնալով միջնորդությունը մերժելու վերաբերյալ խոսակցություններին՝ պատգամավորն ասաց, որ որևէ տեղեկություն ոչ կարող է հաստատել, ոչ հերքել:


Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։


Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնելը հիմնավորել էր հատկապես նրանով, որ կանայք մանկահասակ երեխաներ ունեն: Իսկ Աշոտ Հովհաննիսյանի առումով խմբակցությունում հաշվի են առել այն հանգամանքը, որ նա իր ոլորտում վաստակաշատ անձնավորություն է: Խմբակցությունում համոզված են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա:


 

ՊՆ-ում անդրադարձել են արատավոր բարքերի դեմ պայքարին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար