19.04.2025
Բարձր ենք գնահատում ԻԻՀ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։


«Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Մենք շատ ուշադիր հետևելու ենք», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Պեսկովի խոսքերը:


Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ն հայտնում է, որ կա չորս զոհ և մեկ վիրավոր։

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ծավալման մեծ ներուժ է տեսնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար