Վաղը՝ մայիսի 24-ին, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Վրաստան։ Ինչպես հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, Կոլոմինան Թբիլիսի է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում և Վրաստանից բացի կայցելի Հայաստան և Ադրբեջան։