23.11.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
prev Նախորդ նորություն

Մոսկվան ու Բաքուն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները

Մարտի 29-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ:


Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, առարկայական դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը։


Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների, այդ թվում՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակին և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին: