18.03.2025
Մոսկվան ու Բաքուն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը պատասխանել է Հայաստանում իր պատասխանատվության գոտու մասին Փաշինյանի հարցին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում․ РБК-ին ասել են ՀԱՊԿ-ում:


«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է և ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ։ Քանի որ, համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրել են ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է», - ասել են կազմակերպությունում։ Փաստաթուղթը, որին այնտեղ հղում են անում, 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորվել է Հայաստանի և նրա հարևանների միջև»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանը բազմիցս բողոքել է ՀԱՊԿ-ից՝ կազմակերպությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մինչդեռ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին և նշել, որ ուղարկման ժամկետները կախված են Հայաստանից: Ինչպես ասում են Մոսկվայում. «Գնդակը Երևանի դաշտում է»։


Հայկական կողմը՝ ի դեմս արտգործնախարար Արարատ Միրզոյանի, հայտարարել է, որ Երևանը չի հրաժարվում առաքելությունից, և որ աշխատանքները շարունակվում են: Այնուամենայնիվ, այս հարցում դեռ հստակություն չկա:


 

ՀՀ-ն ու հնդկական առաջատար ուղեղային կենտրոնը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր