Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել և 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Դեկտեմբերի 26-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը, որտեղ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ դիվանագիտական աշխատակցին ոչ հարիր գործունեության համար: Նրան պահանջ է ներկայացվել, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը»,- ասված է հաղորդագրությունում։