14.11.2024
ԵՄ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել. հաղորդագրություն
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ՝ նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով։


"Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական համագործակցության առանձին ասպեկտներին, ինչպես նաև տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին", - տեղեկացրել են գերատեսչությունում:


ՌԴ ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման նպատակով նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով Սեւծովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ "3+3"տարածաշրջանային պլատֆորմի գործունեության զարգացման համատեքստում:

Թեհրանը վճռականորեն կպատասխանի Դամասկոսին Իսրայելի հրթիռային հարվածին. Իրանի դեսպան
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը