23.11.2024
Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է. Հաջիև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը իրատեսական է. Տոյվո Կլաար

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։


Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը՝ փոխզիջման գնալով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, բնականաբար, կստորագրվի երկու երկրների միջև, և դրսից ցանկացած միջնորդ կարող է պարզապես աջակցել այդ հարցին։ Դա այն գործն է, որը մենք փորձում ենք անել:


Ես համաձայն եմ, որ այս հարցը երկու կողմերի միջև է, բայց նաև հավատում եմ, որ արտաքին գործընկերները կարող են լինել կողմ, որը կարող է աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կլաարը։


Կլաարն ընդգծեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ դա կապահովի հիմք ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճման համար:


«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման տարբեր տարբերակներ։ Խաղաղությունը ենթադրում է ոչ թե պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընկալվի բոլոր կողմերի կողմից»,- եզրափակեց Կլաարը։