Մահացել է Նիկոլայ Ռիժկովը. միակ ոչ հայազգի ՀՀ Ազգային հերոսը
94 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր Տելեգրամ ալիքում։
«Մարդ-դարաշրջան: Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի պետական գործիչ: Մեծ հոգու տեր մարդ»,- գրել է նա Թելեգրամում
Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին:
Ռիժկովը Հայաստանի մեծ բարեկամն էր: Նա միակ ոչ հայազգի ՀՀ Ազգային հերոսն է:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Ռիժկովը նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։