8.11.2024
ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի կայունության ամրապնդման համար
prev Նախորդ նորություն

ՊՆ կրճատում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունել է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։


Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։


Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս վերանում է։ «Նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։


Մասնավորապես, 2023-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1 400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։


Նոր կարգավորմամբ վերը նշված երեք ախտանշանների դեպքում անձինք ոչ թե կճանաչվեն ոչ պիտանի, այլ կհամարվեն զինծառայության համար սահմանափակումով պիտանի։


Լսելով պաշտպանության և առողջապահության նախարարների` այդ հիվանդությունների գծով աճող վիճակագրությունը մասին զեկույցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կատաստրոֆա» է անվանել իրվաիճակը”


«Սա կատաստրոֆա է ուղղակի, կատաստրոֆա», ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կեղծ հիմնավորումներով զինծառայությունից ազատվելու դեպքերին։


«Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից․ էս ամեն ինչով մինչև հիմա ովքե՞ր են զբաղվել։ Ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն։ Ով զբաղվել է վերջին հինգ տարում ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ես խնդիր եմ դնում՝ գնացեք, ամիսների ընթացքում ընդհանրապես ոչ մեկն էլ այդտեղ չաշխատի, էդ թեմայի հետ թող առնչություն չունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց նաև գիտեն՝ ով ինչով է զբաղվում։

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում. Զախարովա
Հաջորդ նորություն next