25.11.2024
ԱՄՆ-ն Հայաստանին կտա տեխնոլոգիաներ՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։


Նա նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը։


«Նաև՝ խաղաղության բանակցությունների զարգացումները»,- X-իր իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան։