24.11.2024
Ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում երկաթուղու վերականգնման համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՌԱԿ ներկայացուցիչների հետ խոսել է Հայաստանի հարատևության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը:


Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր: