24.11.2024
Փաշինյանը ՌԱԿ ներկայացուցիչների հետ խոսել է Հայաստանի հարատևության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՇՀԿ-ի հետ քննարկել է տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի հետ: Կայացել է ԱԳ նախարարի և ՇՀԿ ԳՔ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան։ Կողմերը հույս են հայտնել, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:


Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: «Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում. սա այն է, ինչ Հայաստանն աշխատում է կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:


ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իր նպատակներով և ընձեռող հնարավորություններով ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել:


Նշվում է, որ, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին, ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ տեսլականն ու գործադրվող ջանքերը: