5.11.2024
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում. Զախարովա
prev Նախորդ նորություն

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը օկուպացված Արցախի Ակնայում դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը, փոխանցում է Interfax-ը։


«Մոնիթորինգային կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա։


Համատեղ մոնիթորինգային կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։


Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է օկուպացված Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման սկիզբը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
Հաջորդ նորություն next
 Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024
Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար