18.04.2024
Իրավական պետություն Հայաստա՞ն. դատարանը վճռում է, ԴԱՀԿ-ն թերանում, Հովեյանն էլ վայելում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը և ինչ կապ ունի Դավիթ Տոնոյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդումին, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։ Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, ում ապրիլյան պատերազմից հետո հեռացրին ՊՆ-ից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։  Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա․ «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված․․․ բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։ Այսինքն՝ առցանց հետեւե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ ռեժիմի որոշումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն, բայց կարող է վիճարկվել ՍԴ-ում՝ ԱԺ ընդդիմության կողմից: Կդիմե՞ք ՍԴ՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Դուք վստա՞հ եք, որ արտակարգ դրություն մեզ պետք չէ, միայն այսօր Հայաստանում արձանագրվել է վարակման 600 դեպք. արտակարգ ռեժիմը հնարավորություն է տալիս վարակի օջախներ` գյուղեր փակել, կարեւոր քայլեր ձեռնարկել, եթե այն չլինի, չեն կարող դա իրականացնել։ Այլ հարց է, որ որոշ սահմանափակումներ պետք է այլ կերպ իրականացնել»: Չե՞ք կիսում Արթուր Վանեցյանի տեսակետը, որ ռեժիմը երկարացվում է քաղաքական նպատակներով, այդ թվում՝ բողոքի ակցիաների դեմ։ «Դեռ չեմ ծանոթացել Վանեցյանի հայտարարությանը, բայց մենք մտածում ենք, որ կարելի է դիմակներով ցույցերը թույլատրել»: ՍԴ դիմելու մասին հարց ուղղեցինք նաեւ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանին։ Ասաց․ «Նման հարց չենք քննարկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։ Բանն այն է, որ իշխանություններից դժգոհություններ ունեն ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ ԵԿՄ շրջանակները։ Վարչության որոշ անդամներ, մասնավորապես՝ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Արաբո»-ի Մանվել Եղիազարյանը եւ այլք, հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչից զայրացած՝ իշխանությունները որոշել են փակել դժգոհների բերանը։ Միքայելյանը վարչության անդամներին համոզում է՝ դնել նշված երկուսի հեռացման հարցը։ Երեկ այդ հարցն օդում կախված էր, մեզ ասացին, որ վարչության անդամներից շատերը դեմ են դրան եւ կարծում են, որ ցանկացած ոք պետք է ունենա կարծիք հայտնելու իրավունք։ Երեկ Ռուստամ Գասպարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքն ու Մանվել Եղիազարյանը հեռանում են ԵԿՄ-ից։ Գասպարյանն ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ, որ դուրս եմ եկել, եթե իմ ընկերները կորոշեն, որ ես պիտի դուրս գամ, գուցե ես որոշում կայացնեմ»։ Ասաց նաեւ, որ կառույցը չէ իրեն երկրապահ դարձրել, այլ իր անցած ճանապարհը, ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ Այսօր նա, ըստ ամենայնի, հայտարարություն կանի՝ պարզաբանելով իր դիրքորոշումը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշել էր. «Գագիկ Ծառուկյանին խղճում եմ: Կարծում եմ, որ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք, եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի այս հայտարարություններից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որը հենց Լոռու մարզից է, շատ լավ իմանալով մարզպետին, գնացել է եւ փորձել «հաշիվներ պարզել» նրա հետ, թե ինչու է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել իրենց կուսակցության ղեկավարի հասցեին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես նման միջադեպի հետ կապված տեղեկություն չունեմ: Արթուր Դալլաքյանը վստահաբար շատ լավ տեղեկացված է, թե մարզում ինչ խնդիրներ կան նրա պաշտոնավարումից հետո, եւ որքան տեղյակ եմ, Դալլաքյանը հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որեւէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերվել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, եւ ոչ թե կրթական համակարգին: Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որեւէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար։ Բայց եթե Մինասյանը խոհանոցից քաղաքական տեքստեր է հրապարակում, ուրիշները խոհարարությամբ են զբաղվում՝ բառի բուն իմաստով։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի ֆեյսբուքյան էջը ողողված է «Ինչ եփել այսօր» կամ՝ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» ձեւաչափի տեսանյութերով, որտեղ նա իր խոհարարական շնորհքն է ցուցադրում՝ ինչպես պատրաստել «համով, օգտակար ֆրեշ», կամ՝ «առավոտյան ձվածեղ՝ ավոկադոյով»։ Սա տարակուսանքի ու հումորի տեղիք է տվել Բեքմեզյանի գործընկերների շրջանում։ Փաստորեն, ամեն մեկի մոտ նոր-հայաստանյան «խենթանոցը» տարբեր կերպ է դրսեւորվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական գործընթացները չեն զիջում հայաստանյան իրարանցումին։ Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի համագործակցության հուշագրից հետո Բաբայանն օրեցօր ընդլայնում է իր ազդեցության դաշտը։ Նախ՝ նրա պահանջով ընդարձակվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը. նախկին 2-3 հոգանոց աշխատակազմի փոխարեն այժմ այդ կառույցը բաղկացած կլինի 20 հոգանոց աշխատակազմից, բացի այդ՝ բյուջեով բավականին բարձր աշխատավարձեր են սահմանվել աշխատակազմի համար, քան նախկինում էր։ ԱԱԽ աշխատակազմի գրեթե տասնապատիկ աճը, այդուհանդերձ, Բաբայանի սրտով չէ․ նա ակնկալում էր առնվազն 40-50, իսկ եկող տարի՝ մինչեւ 80 հոգանոց աշխատակազմ, որպեսզի տեղավորի իր թիմակիցներին։ Այժմ ԱԱԽ-ն տեղակայված է կառավարության շենքում։ Բաբայանն ասել է, որ եկող տարի առանձին տարածք պետք է ունենան։ Արայիկ Հարությունյանը հակված չէ բավարարել Բաբայանի բոլոր քմահաճույքները, բայց կտրուկ մերժել էլ չի ուզում, թե ինչու, մեր աղբյուրների համար անհասկանալի է։ Ենթադրություններ կան, որ Բաբայանին նորընտիր նախագահի դեմ որպես «զենք» են պահում հայաստանյան շրջանակներից։


«Հակառակ պարագայում Արայիկ Հարությունյանը դաշնակների ու Աշոտ Ղուլյանի հետ խորհրդարանական մեծամասնություն կկազմեր, եւ նրանց համեստ ամբիցիաներն էլ բավարարելն այսքան թանկ չէր նստի իր վրա»,- ասաց մեր աղբյուրը։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Բաբայանը նաեւ պետության հաշվին թիկնազոր է պահանջել, մի բան, որը չի ունեցել նախկին ԱԱԽ քարտուղարներից եւ ոչ մեկը։ Ի դեպ, Սամվել Բաբայանն այժմ ակտիվացնում է նաեւ ԱԱԽ տարածքային կառույցները․ այստեղ հավաքագրվում են կրթված, բուհ ավարտած երիտասարդներ, որոնց Բաբայանը մտադիր է տեղավորել իր ղեկավարած կառույցում եւ ոչ միայն։ ԱԱԽ-ն միակ համակարգը չէ, որտեղ Բաբայանը հավակնություններ է դրսեւորում։ Նա առաջարկել է բոլոր ոլորտներում փոխնախարարի մեկական հաստիք ավելացնել եւ հատկացնել իր թիմակիցներին։ Արցախում այս օրերին բոլորի խոսակցության թեման Սամվել Բաբայանն է եւ նրա ժամանակների վերադարձի մասին հիշողությունները։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում, իր ազդեցության դաշտը մեծացնում, ամրապնդվում։ Իսկ դա Արայիկ Հարությունյանի համար հղի է վտանգներով։ Մեզ ասացին նաեւ, որ Բաբայանը վերջին դասի BMW ջիփ է ձեռք բերել: Մեզ չհաջողվեց պարզել՝ բյուջեի՞ հաշվին, թե՞ անձամբ է գնել. նա տեւական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Խոսքը Արցախի եւ Հայաստանի միջեւ երրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ տարածված հայտարարությանն է վերաբերում: Ուշագրավ է, որ հայտարարության հեղինակներից առնվազն երկուսը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ռումինիայի նախկին նախագահն ու Էստոնիայի նախկին արտգործնարարը: Ի դեպ, երեքից երկուսը ԵԺԿ անդամներ են, մեկը՝ ALDE-ի: Այս ամենը տեղի ունեցավ մյուս շաբաթ սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի եւ ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Սակայն այստեղ ուշագրավ է, որ «Հայաստանի եւ ԼՂ միջեւ նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» հայտարությունում տեղ գտած ձեւակերպումները հակասում են մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին եւ փաստաթղթերին:


Հունիսի 10-ին ընդունված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին եւ նրանց՝ 2009թ-ի հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: Այսինքն, հայտարարությամբ հստակ կանխորոշվում է Արցախի վերջնական կարգավիճակը՝ սահմանափակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Մինչդեռ անցյալում Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում նման ձեւակերպում չի եղել: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության այս հանձնաժողովը գրեթե ամեն տարի երկկողմ նիստեր է անցկացնում, որոնց արդյունքում ընդունվում են համատեղ հայտարարություններ: Ամեն դեպքում, որքան էլ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ջանքերով, առկա է նաեւ հայկական կողմի բացթողումը:


 Իսկ ո՞վ է իրավիճակի պատասխանատուն: Ընդգծենք, որ այս մասի պատասխանատուն Արման Եղոյանն է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահը, ու մյուս անդամները: Երեկ Եղոյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, իսկ ավելի ուշ կոմիտեի անդամներով հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով հայտարարությունը: Ամեն դեպքում, անկախ այս երեք պաշտոնյաների նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառներից՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի կանխել հետագայում նման ձեւակերպումների արտացոլումը եվրոպական կողմի հայտարարություններում ու փաստաթղթերում, եւ դա անել նախապես, ոչ թե հայտարարություններից հետո զբաղվել դրանցով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ջհանգիրյանը կրկին անգամ դիմել է Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունել-չընդունելու հարցը առայժմ քննարկան փուլում է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեծամասնությունն արդեն դրական որոշում է ընդունել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ մնացել է այն տեխնիկապես ձեւակերպելու հարցը: Ըստ լուրերի՝ այդ որոշման ընդունմանը նպաստել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերական խնդրանքը, ինչին չեն ընդդիմացել պալատականները: Եվ ի՞նչ է այս ամենը ենթադրում. եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել եւ բավարարի Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, ապա նախկին գլխավոր դատախազին վճարման ենթակա կլինի 90-100 միլիոն դրամ: Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են»:


 


 

Ես նրանց կողքին չեմ, բայց իմ զորակցությունն եմ հայտնում ԲՀԿ֊ին․ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel