23.11.2024
Մամուլ. Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը և ինչ կապ ունի Դավիթ Տոնոյանը
prev Նախորդ նորություն

Ես նրանց կողքին չեմ, բայց իմ զորակցությունն եմ հայտնում ԲՀԿ֊ին․ Սարգսյան

Այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ֊ում հարցաքննվում է, իսկ ԲՀԿ-ականներն ու նրանց կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց: Կան տասնյակ բերման ենթարկվածներ:

Այստեղ են նաև ԲՀԿ Երևանի ավագանու անդամները, սակայն Լյուդմիլա Սարգսյանը չի միացել իր թիմակիցներին:

VERELQ-ը հիշեցնում է, որ Լյուդմիլա Սարգսյանը ԲՀԿ֊ական չէ, սակայն ԲՀԿ ավագանու անդամ է: Բացի այս, նրա դուստրը ԱԺ Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի կինն է: Հետևապես VERELQ-ը դիմեց տիկին Սարգսյանին պարզելու, թե ի՞նչն է պատճառը, որ նա այս պահին ԲՀԿ֊ի կողքին չէ:

-Տիկին Սարգսյան, այս րոպեներին Ձեր գործընկերները բողոքի ակցիա են իրականացնում, այդ թվում և Երևանի ավագանու անդամները: Սակայն Դուք կարծես թե չկաք: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

-Ես ցավալի եմ համարում այն իրավիճակը, որ այսօր տիրում է երկրում: Եվ ցավում եմ, որ Բարգավաճ Հայաստանը այս իրավիճակում է հայտնվել: Ավելացնել շատ բան չեմ ուզում:

-Իսկ չե՞ք պատրաստվում միանալ Ձեր գործընկերներին:

-Նախ, ես այն տարիքային խմբում եմ, որ բավականին խոցելի եմ կորոնավիրուսից: Երկրորդ․ ես հրավիրված չեմ եղել այն հավաքին, որտեղ պարոն Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հավանաբար համարել են, որ ես կուսակցական չեմ և պետք է այնտեղ չլինեմ: (Ի դեպ, այդ հավաքին մասնակցել են ոչ միայն կուսակցական գործիչները ֊ խմբ․): Նույն տրամաբանությամբ ու կորոնավիրուսի խնդրով պայմանավորված ես այնտեղ չեմ: Բայց ես իմ զորակցությունն եմ հայտնում իմ գործընկերներին ու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք հնարավոր է մանդատից հրաժարվեք․․․

-Դա կորոշի ԲՀԿ֊ն: Քաղաքապետարանի հետ կապված խնդիրներում ես որևէ տարաձայնություն չունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ:

-Իսկ ընտանիքում՝ հաշվի առնելով Հակոբ Սիմիդյանի գործոնը:

-Դա ոչ մի կապ չունի իմ անձնական որոշումների հետ: Ես քաղաքական գործիչ եմ, ես եմ որոշում ինչ հակակրանք կամ համակրանք ունենամ կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ և վերջին հաշվով ես նոր մարդ չեմ քաղաքականության մեջ: Հիմա պասիվ դիրքերում եմ, բայց իմ որոշումները միշտ ես եմ կայացնում՝ հենվելով երկրի համար առաջնություններով ու երկրի առաջ ծառացած խնդիրներով: