25.04.2024
Ես նրանց կողքին չեմ, բայց իմ զորակցությունն եմ հայտնում ԲՀԿ֊ին․ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կրկեսն առանց կենդանիների. նախարարությունը դեմ չէ, իսկ կրկե՞սը. հարցազրույց

Բոլորովին վերջերս համացանցում մեկնարկել է «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» ստորագրահավաք, որը կոչ է անում ՀՀ-ին հրաժարվել կենդանիների շահագործումից մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը ներկայացրեց նախարարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև ընդհանուր իրավիճակն այդ ոլորտում:


- Տիկին Ղափլանյան, համացանցում ստորագրահավաք է իրականացվում, որպեսզի Երևանի կրկեսում այլևս կենդանիներ չլինեն: Նախարարությունը տեղյա՞կ է, ունի՞ դիրքորոշում այս հարցում:

- Կրկեսն առանց կենդանիների գաղափարը նախարարության քննարկումների առարկան է հանդիսացել դեռևս 2018 թվականից, երբ իրականացվում էին վերլուծություններ և ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։ 2020 թվականին շրջանառության մեջ է դրվել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e_draft) հանրային քննարկման: Ստացվել են մի շարք կարծիքներ։ Նախագիծը անցել է նաև հանրային հեռավար քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել կրկեսում կենդանիների օգտագործման արգելող դրույթի օրենքում ամրապնդմանը։

- Ինչպիսի՞ն է կրկեսի տնօրինության արձագանքը:

- Այդ նպատակով նախարարությունը կազմակերպել է քննարկում Երևանի կրկեսի տնօրինության հետ՝ հասկանալու համար այն բոլոր հարցերն ու խնդիրները, ինչը կարող է ծագել կրկեսներում կենդանիների օգտագործումն արգելող դրույթի սահմանման պարագայում։

Տնօրինությունը ցուցաբերել է կառուցողական վարքագիծ, պատրաստակամ է եղել աջակցելու նման որոշմանը, խնդիրներ չի տեսել կրկեսի գործունեության հետ կապված, թերևս նաև այն պատճառով, որ մեր կրկեսը վայրի կենդանիներ չունի և նման համարներով ցուցադրություններ չունի, այն հյուրախաղային կրկես է և իր համարները կազմում է տարբեր ցուցադրություններից։ Սակայն տնօրինությունը ունեցել է որոշակի վերապահումներ այդ հարցի հանրային ընկալման հետ կապված, մասնավորապես, նշել է, որ կրկեսն առանց կենդանիների հետաքրքիր չէ հանրության համար, որոշ ժամանակից կկորի հետաքրքրությունը առանց կենդանիների կրկեսի նկատմամբ և մարդիկ ոգևորությամբ չեն հաճախի կրկես։

- Այսինքն՝ քննարկումներ հասարակական սեկտորի, բնապահպանների հետ տեղի ունեցե՞լ են:

- Մենք այս հարցը քննարկել ենք հանրային սեկտորի հետ և եկել եզրահանգման, որ հանրային լայն շերտի ընկալումը այս հարցի շուրջ հասկանալու համար անհրաժեշտ է կազմակերպել ստորագրահավաք «Հայաստանի Կրկեսն Առանց Կենդանիների» լոզունգով։ Նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է ստացել ստորագրահավաքի արդյունքների վերաբերյալ և հունիսի 15-ի դրությամբ արդեն իսկ շուրջ 6600 մարդ ստորագրել է:

- Աշխարհի մի շարք երկրներ արդեն իսկ արգելել են կենդանիների շահագործումը կրկեսներում: Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ իսկապես, որ մենք էլ հրաժարվենք և այդպիսով Հայաստանը դառնա առաջին պետությունը տարածաշրջանում, որ գնաց այդ քայլին:

- Այս նախաձեռնության բարձր և ակտիվ մասնակցույթունը ևս հիմք ընդունելով նախարարությունը «Կենդանական աշխարհի մասին» օրենքի նախագծում սահմանել է արգելող դրույթ ՀՀ-ում կրկեսում օգտագործման համար արգելված կենդանական տեսակների մասով։ Ներկա փուլում նախագիծը ներկայացվել է արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննության։

- Ընդհանուր առմամբ կենդանիների իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանում, մեղմ ասած, անմխիթար վիճակ է: Ճիշտ է, կարծես թե օրենք էլ ունենք արդեն, բայց պատկերը այնքան էլ չի տարբերվում նախորդից: Ի՞նչ անելիքներ ունի այդ իմաստով նախարարությունը:

- Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը սահմանում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը։ Սակայն օրենքում կան բացեր և խնդիրներ։

Շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի համապատասխան կետերի կատարման շրջանակներում նախաձեռնել է «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթաց` ներգրավվելով համապատասխանաբար երկու միջազգային փորձագետ։

Կոնվենցիայի պարտավորությունների կատարման շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով ներգրավված փորձագետն իրականացրել է ոլորտի օրենսդրական բացերի վերհանում և ՀՀ օրենսդրության միջազգային պարտավորություններին համապատասխանության գնահատում։ Այդ աշխատանքների ամփոփ հաշվետվությունը ս.թ. դեկտեմբերի 20-ին ներկայացվել է շրջակա միջավայրի նախարարություն՝ մասնագիտական քննարկման։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի համապատասխան կետերի կատարման շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունն օգտագործել է ԵՄ Թայեքս աջակցության գործիքը և ս.թ. դեկտեմբերի 9-ից 13-ը Երևանում կայացել է ԵՄ փորձագիտական առաքելություն։ ԵՄ փորձագետն իրականացրել է գնահատում և աշխատանքային կարգով ներկայացված նախնական հաշվետվության մեջ նշել է մի շարք առաջարկություներ, համաձայն ինչի ԵՄ դիրեկտիվների մոտարկման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է վերանայել Օրենքների ընդհանուր տրամաբանությունը՝ դիտարկելով այն մեկ միասնական «Կենսաբազմազանության մասին» օրենքի մշակման համատեքստում։

- Տիկին Ղափլանյան, ի՞նչ բարեփոխումներ են սպասվում ոլորտում, հիմնական ո՞ր ձեռքբերումները՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ կցանկանայիք նշել, ինչի վերաբերյալ հասարակության լայն շրջանակները իրազեկված չեն:

- Վերլուծվել և վերհանվել են ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց հիման վրա մշակվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծում նախատեսվել են դրույթներ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման վերաբերյալ: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավանբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն:

Բացի այդ նախագծով արտոնություն է սահմանվում կենսաթոշակային տարիքի մարդկանց համար, առ այն, որ տարիքային այդ խմբի համար սոցիալական նպատակներով՝ սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։ Քանի որ սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը դա օգտագործման տեսակ է անձնական կարիքների բավարարման համար՝ առանց շահույթ հետապնդելու, իսկ սիրողական ձկնորսությունը ըստ որսի կանոնների իրականացվում է կարթերով, չի ենթադրում բարդ գործընթաց ու մարդածին մեծ ճնշում բնության վրա, ապա նախատեսվում է այն տարիքային այս խմբի համար դրաձնել անվճար։ Բացի այդ որոշ գիտական տվյալներով սիրողական ձկնորսությունն ունի իր դրական հետևանքները բնական էկոհամակարգերի առողջացման համար և աշխարհի շատ երկրներում այս գործընթացն առհասարակ անվճար է։ Սա նպատակ է հետապնդում դյուրացնել սոցիալական այս խմբի որոշ սոցիալական ու զբաղվածության հարցերը։

ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Լրացումների շրջանակում նախատեսվել են նաև դրույթներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։


Նշենք, որ ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և հարևան Իրանը:

Լիա Խոջոյան


 


 

Մամուլ. «Ոչ մի բանից չվախենաք». Գագիկ Ծառուկյանը  «դուխ» է տվել թիմակիցներին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online