19.04.2025
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր կլինեն ԱԱԾ պետն ու Ոստիկանապետ. Փաշինյանը որոշում ունի

ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի անունները կհրապարակի մարտի 19-ին: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ:


Փաշինյանը նշեց, որ որոշում ունի, բայց կհրապարակվի այն միայն մարտի 19-ին: 


«Իրավապահ համակարգում խնդիրներ կան: Պետք է դրանք համակարգված ձևով լուծենք, բայց ես դրանց ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Այդ երկու թեմաները ես կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունեն», - ասաց Փաշինյանը։


Նրա խոսքով, այդ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։


«Կարծում եմ՝ ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - հավելեց նա։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար