24.11.2024
Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի» (VIDEO)
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:


Պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար:


Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել շուրջ 1 մլրդ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: