11.09.2026
Ովքե՞ր կլինեն ԱԱԾ պետն ու Ոստիկանապետ. Փաշինյանը որոշում ունի
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող. օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, յուրացման կամ վատնման` 5, ծեծի` 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ