21.04.2025
Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարեւոր» դաշնակիցն է. Ստոլթենբերգ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի զինվորները արյան ծարավ են, նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ. Շեր

Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյանը) Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նվիրված Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:


«Ցավում եմ քուրդերի համար: 11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում:


Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ, Թրամփի օրհնությամբ»,- մասնավորապես գրել է նա:


Հիշեցնենք, Թուրքիան հոկտեմբերի 10-ից ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որտեղ առկա է նաեւ հայ բնակչություն: Նրանց մի մասն արդեն հեռացել է ռազմական գործողությունների գոտուց: Հայաստանը դատապարտել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա՝ նշելով, որ այն կարող է հանգեցնել նոր հումանիտար ճգնաժամի: Միջազգային մամուլն արդեն հայտնում է տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին: 


 

Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար