24.11.2024
Թուրքիայի զինվորները արյան ծարավ են, նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ. Շեր
prev Նախորդ նորություն

Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերջինիս անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: 


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Համաձայն Գերմանիայի նախարարների կաբինետի հաղորդագրության, Մերկելն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին.


«Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,- ասվում հաղորդագրության մեջ։


Նշենք, որ Գերմանիան դեմ է Սիրիայում Թուրքիայի գործողությանը։ Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ իր երկրի կառավարությունը հավանության չի արժանացնի Թուրքիա սպառազինության նոր մատակարարումները՝ Սիրիայում Անկարայի գործողություններով պայմանավորված։