24.11.2024
Սիրիայում մարտական գործողությունների պատճառով 70 հազարից ավելի բնակիչ լքել է իր տունը
prev Նախորդ նորություն

Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարեւոր» դաշնակիցն է. Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտթենբերգը բանակցություններ է վարել Թուրքիայում: Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին:


«Կարծում եմ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն է, որը կարեւոր է մեր հավաքական պաշտպանության եւ ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա:


«Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը: Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարեւոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները եւ ռադիոտեղորոշիչ կայանները»,-նշել է նա