25.11.2024
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հրաժարվի Ս-400-ից
prev Նախորդ նորություն

Հասարակության հոգնածություն և տնտեսական անկում. փորձագետը՝ Էրդողանի պարտության մասին

Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն Էրդողանի համար զգալի պարտություն էր: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը վերջին շրջանում ուներ տարբեր բարդ փուլեր, սակայն Ստամբուլում կուսակցության պարտությունը ցավոտ էր: Այդ մասին հայտարարել է արևելագետ Գումեր Իսաևը՝ մեկնաբանելով Ստամբուլում և Անկարայում Էրդողանի կուսակցության պարտությունը:


Ըստ նրա, առկա են պարտության մի քանի պատճառներ. հասարակության հոգնածությունն՝ Էրդողանն արդեն երկար տարիներ գտնվում է պետության ղեկին, բացի այդ տնտեսական խնդիրները:


Փորձագետը նշել է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիային ոչ թե հաղթանակ բերեց, այլ փախստականներ, որոնց հարցը դեռևս լուծված չէ: Բացի այդ, հակամարտությունն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի հետ նույնպես ազդեց ընտրությունների ելքի վրա: