25.11.2024
Հասարակության հոգնածություն և տնտեսական անկում. փորձագետը՝ Էրդողանի պարտության մասին
prev Նախորդ նորություն

Էրդողանի կողմից Անկարայի և Ստամբուլի կորուստը ցուցադրում է թուրք ժողովրդի դժգոհությունը

Նախագահ Էրդողանի կողմից Անկարայի և Ստամբուլի կորուստը և նրա Արդարություն և զարգացում կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում ցուցադրում է թուրք ժողովրդի դժգոհությունը: Այդ մասին հայտնում է Freedom House փորձագետ Նեյթ Շենկանը:


Նա նշել է, որ շատ քչերն էին կանխատեսում, որ Էրդողանն ու իր կուսակցությունը կկորցնեն Ստամբուլը:


Ըստ նրա, հետաքրքիր է, թե ինչ կլինի հետագայում Ստամբուլում և Անկարայում՝ նահանգապետերը շարունակելու են նշանակվել նախագահի կողմից ու վերահսկել անվատնգությունն ու հասարարակական կարգը:


Փորձագետը նշել է, որ դա կարող է առաջացնել առճակատումներ կենտրոնական իշխանությունների ու համայնքապետարանների միջև, ինչպես դա լինում է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում: