23.04.2025
Էրդողանի կողմից Անկարայի և Ստամբուլի կորուստը ցուցադրում է թուրք ժողովրդի դժգոհությունը
prev Նախորդ նորություն

Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է աննախադեպ հանցագործության մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին միջազգային ֆինանսական խողովակները արգելափակելու համար, որոնց միջոցով փորձում են օգնություն ցուցաբերել ջրհեղեղներից տուժած մարդկանց՝ դա անվանելով «աննախադեպ հանցագործություն»: Այս մասին հայտնում է Mehr-ը։

Խոսելով Իրանում վերջին երկու շաբաթում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին՝ Ռոհանին նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները եւ արտասահմանում ապրող Իրանի քաղաքացիները չեն կարողանում իրանական «Կարմիր մահիկի» միջոցով միջոցներ փոխանցել, քանի որ ԱՄՆ անօրինական պատժամիջոցները խանգարում են կազմակերպություններին ստանալ գումարները։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը եւ նրանք, ովքեր փորձում են իրենց նպատակներին հասնելու համար օգտվել դաժան իրավիճակից, աննախադեպ հանցանք են գործել։ Ռուհանին ընդգծել է, թե իրանցի ժողովուրդն ապացուցել է, որ ինքը երբեք չի նահանջի եւ տեղի չի տա թշնամիների չար դավադրություններին:

Թեհրանն երբեք մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար