25.11.2024
Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է աննախադեպ հանցագործության մեջ
prev Նախորդ նորություն

Թեհրանն երբեք մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ

Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում եւ ավելի մեծ կարեւորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:


«Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպացիների հետ»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը: Զարիֆի խոսքով՝ վերջին ժամանակներս, հատկապես ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, «Իրանն իր ուշադրությունը բեւեռել է հարեւան երկրների հետ համագործակցության վրա, որոնք Թեհրանի ավանդական գործընկերներն են եւ նրա կողքին են մնում դժվարին իրավիճակներում, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Իրաքը»:


Եվրոպական պետություններն սկզբնապես ԳՀՀԾ-ն դիտում էին որպես մեծ ձեռքբերում, սակայն, ինչպես կարծում է Իրանի ԱԳ նախարարը, «նրանք, հավանաբար, բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի պաշտպանեին այդ համաձայնագիրը»: «Անտարակույս, Եվրոպայի երկրները հնարավորություն չունեին դիմակայելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին»,- հավելել է Զարիֆը: