23.04.2025
Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է ջրհեղեղի զոհերի թվի աճի մեջ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հրաժարվի Ս-400-ից

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամ տեսնել միայն ռուսական Ս-400 համակարգերի գնումից հրաժարվելու դեպքում: Այդ մասին հայտնում է Դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսթոնին հղումով:


Նրա խոսքով` ԱՄՆ–ի վարչակազմը ցանկանում է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար չպետք է իր տարածքում Ս-400 համակարգեր տեղակայի: Պաշտոնյան բացատրել է ԱՄՆ-ի նման որոշումն այն բանով, որ ռուսական համակարգերի միջոցով կարող է տեղեկություն փոխանցվել ամերիկյան Ֆ-35 ռմբակոծիչների մասին:

Հասարակության հոգնածություն և տնտեսական անկում. փորձագետը՝ Էրդողանի պարտության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար