25.11.2024
Conversation. Էրդողանի նախընտրական խոստու,ւ չի ոգևորել թուրք ընտրողներին
prev Նախորդ նորություն

Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է ջրհեղեղի զոհերի թվի աճի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը Իրանի իշխանություններին մեղադրել է վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թվի աճի մեջ։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանի իշխանությունների «սխալ կառավարումը» եւ արտակարգ իրավիճակներին պատրաստ չլինելը հանգեցրել են աղետի։ Նա հերքել է Իրանի ԱԳ նախարարի հավաստիացումները, թե ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին՝ հայտնում է Reuters-ը։

Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ը «ափսոսում է» զոհերի համար եւ «պատրաստ է օգնություն ցուցաբերել», սակայն միայն «Կարմիր խաչ» եւ «Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպությունների միջոցով։

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ավելի վաղ ԱՄՆ-ին մեղադրել էր «տնտեսական ահաբեկչության» մեջ։ Նա ասել էր, թե ԱՄՆ պատժամիջոցները խանգարել են Թեհրանին ստանալ ծայրահեղ անհրաժեշտ սարքավորումներ, ներառյալ՝ օգնություն ցուցաբերելու համար ուղղաթիռներ։