23.04.2025
Ավելի քան 800 փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա
prev Նախորդ նորություն

Conversation. Էրդողանի նախընտրական խոստու,ւ չի ոգևորել թուրք ընտրողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվելով խորը տնտեսական խնդիրների հետ փորձեց անցկացնել ՏԻՄ ընտրությունները շեշտը դնելով ազգային անվտանգության հարցերի վրա, սակայն սխալվեց: Այդ մասին հայտնում է Conversation-ը:


Նշվում է, որ Էրդողանը հունիսին դառնալով Թուրքիայի նախագահ, փաստացի վերածվեց բռնապետի՝ առանց լուրջ զսպող և հավասարակշռող մեխանիզմերի:


Փորձագետները նշում են, որ Էրդողանը փորձեց էլեկտորատի ուշադրությունը տնտեսական լուրջ խնդիրներից շեղել դեպի քաղաքական վախ և խուճապ:


Էրդողանն քարոզարշավի ժամանակ շեշտը դրեց ահաբեկչության դեմ պայքարի և ազգային անվտանգության վրա:


Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահի ազգային անվտանգության մասին կոչերը չեն ոգևորել ընտրողներին՝նրանք քվեարկել են ելնելով իրենց հացի խնդիրներից:

Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է ջրհեղեղի զոհերի թվի աճի մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար