25.11.2024
«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է
prev Նախորդ նորություն

Հայաստանում ստեղծվելու է հեռավար ուսուցման կենտրոն․ նախարար

Հայաստանում ցանկանում են վահ հայտնաբերել հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին։ Դրա համար մշակվում է նոր համակարգ։


Մենք այժմ տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով ստեղծում ենք համակարգ՝ վաղ հայտնաբերելու դպրոցներ չհաճախող և օրենքով սահմանված պարտադիր ուսուցում չստացող երեխաներին։ Այս մասին «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։


«Բայց մի բան է պատկեր ունենալը, մեկ այլ բան է՝ միջոցներ ձեռնարկելը այդ երեխաներին նորից դպրոց վերադարձնելու համար։ Այստեղ մենք բախվում ենք ոչ միայն կրթական խնդիրների հետ, այլ նաև սոցիալական, առողջական, հոգեբանական և հոգեկան առողջության խնդիրների հետ։ Այստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի։ Իմ ունեցած տվյալներով, նման երեխաների թիվ մեծ չէ», - ասաց Արայիկ Հարությունյանը։


Ինչ վերաբերում է հեռավար ուսուցմանը, ԿԳ նախարարը նկատեց, որ հեռավոր համայքներում մասնագետների պակաս ունեն անգամ առաջադեմ երկրները։ Այս դեպքում, ըստ նրա, օգնության է գալիս որակյալ հեռավար ուսուցումը։ «Մենք մի մոդել ունենք, որ արդեն փորձարկել ենք։ Առաջիկայում կանդրադառնանք հեռավար ուսուցման կենտրոն ստեղծելու հարցին», - ասաց նախարարը։