24.11.2024
Հայաստանում ստեղծվելու է հեռավար ուսուցման կենտրոն․ նախարար
prev Նախորդ նորություն

Կրթության եւ գիտության նախարարը կմեկնի Մոսկվա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլ ծառայությունից։


Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:


Այցի շրջանակում ԿԳ նախարարը կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:


Այս մասին հայտնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: