24.11.2024
«Առանց Հայաստանի չկա սփյուռք, առանց սփյուռքի չկա Հայաստան». «Համահայկական ճակատ»
prev Նախորդ նորություն

Արցախի հետ կապված. փաստաբան Բուչեկը Լեհաստանում դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման

Լեհ քաղաքական գործիչ, փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը Լեհաստանում դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։


X-ի իր միկրոբլոգում նա կարծիք է հայտնել, որ դա կապված է Արցախի հետ.


«Սա կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին աջակցության հետ»,- գրել է նա:


Նշենք, որ Բուչեկը տարիներ շարունակ բարձրաձայնել է արցախյան թեման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Օրինակ, 2022 թվականին նա, անդրադառմալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին, որակել էր որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։ 


«Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ», - գրել էր Բուչեկը։