24.11.2024
Ե՞րբ ուժի մեջ կմտնեն եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները
prev Նախորդ նորություն

«Առանց Հայաստանի չկա սփյուռք, առանց սփյուռքի չկա Հայաստան». «Համահայկական ճակատ»

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի օգոստոսի 5-ին անցկացրել է «Հայկական սփյուռքի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան միջոցառումը:


Միջոցառումը նվիրված է եղել արտերկրում հայերի շահերի և քաղաքացիական իրավունքների պաշտպանության հնարավոր միջոցների քննարկմանը: Գլխավոր ասպեկտներից մեկը դա սփյուռքի մերձեցումն է պատմական հայրենիքին և Հայաստանի ղեկավարության հետ նրա արդյունավետ փոխգործակցության համար պայմանների ստեղծումը։ Հանդիպումը վարել է «Համահայկական ճակատ» կուսակցության Խորհրդի անդամ Նաիրա Գևորգյանը:

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանն ուշադրության է արժանացրել ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե սփյուռքը պետության համար շատ մեծ նշանակություն չունի: «Դա այդպես չէ», - պարզաբանել է նա, - հայերն ամբողջ աշխարհում ավելի քան 10 միլիոն են, որից միայն երեք միլիոնն է ապրում Հայաստանում։ Մենք իրավունք չունենք անտեսել սփյուռքը, քանի որ այն միշտ օգնում է մեզ, երբ սուր հարցեր են առաջանում, այդ թվում ՝ պատերազմի ժամանակ ֆինանսական աջակցությունը։

«Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը կարծում է, որ հայկական սփյուռքը բարդ ժամանակներ է ապրում: «Պաղեստինի և Լիբանանի հետ Իսրայելի հակամարտության ֆոնին տուժում է հայկական սփյուռքը, որը չունի հայկական կառավարության օգնությունը»: Նա ընդգծել է, որ հայերը պետք է ունենան ուժեղ և պատասխանատու պետություն, որը պարտավոր է մասնակցել հայերի կյանքին ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքից դուրս:

Քաղաքագետ Արամայիս Ավետիսյանն իր ելույթը կենտրոնացրել է Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու առանձնահատկությունների վրա: «Ռուսաստանը թույլ է տալիս հայկական սփյուռքին առաջ տանել ազգային և մշակութային արժեքները։ Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանում հայերի այնպիսի ձուլում տեղի չի ունենում, ինչպիսին արևմտյան աշխարհում»։ Նա կարեւորել է սփյուռքի համախմբման եւ նմանատիպ խնդիրների լուծմանը համակարգված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի դիրքորոշումը:

Քաղաքագետ -միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ տնտեսական և ներքաղաքական բարդությունների պատճառով սոցիոլոգները Հայաստանից քաղաքացիների արտահոսքի միտում են նկատում, իսկ սփյուռքի թիվն արդեն գերազանցել է ութ միլիոնը: "Այսօր սփյուռքը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ հանդես եկող գլխավոր մասնիկն է։ «Հայկական լոբբին հսկայական ազդեցություն ունի աշխարհում, սակայն մենք նկատում ենք սփյուռքի պասիվ վերաբերմունք, որը Հայաստանի կառավարության հանդեպ անվստահության եւ նրա հետ կառուցողական երկխոսության բացակայության հետևանք է», - հավելել է նա:

Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի փոխնախագահ, Ռուսաստան-Հայաստան-ինֆո տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը պարզաբանել է, որ թվով ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում: Նա հստակեցրել է, որ հայերը Ռուսաստանում ապրում են արդեն մի քանի սերունդ և թվաքանակով զբաղեցնում են վեցերորդ տեղը Ռուսաստանի մյուս ժողովուրդների շարքում:


«Ռուսաստանում գործել են ավելի քան չորս հազար հայկական կազմակերպություններ, որոնցից շատերը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փակվել են։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից հետ են կանչել նաև սփյուռքի հարցերով ներկայացուցչին։ Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս իշխանությունները չգիտես ինչու հեռանում են սփյուռքից», - նշել է Արամ Խաչատրյանը։

«Համահայկական ճակատ» կուսակցության Խորհրդի անդամ Արծրուն Սահակյանն ընդգծել է սփյուռքի հետ Հայաստանի կապի անխզելիությունը.  «Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը հասկանա և հաշվի առնի, որ սփյուռքը հայկական աշխարհի մի մասն է»: «Առանց Հայաստանի չկա սփյուռք, առանց սփյուռքի չկա Հայաստան», - հիշեցրել է նա շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի խոսքերը:

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն