16.06.2025
Արցախի հետ կապված. փաստաբան Բուչեկը Լեհաստանում դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

Օդում փոշու աղտոտվածության մակարդակն աստիճանաբար նվազում է

Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է դարձել:

Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության պարագայում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:

Օդի որակը դիտարկող սարքերով արձանագրված տվյալներին հնարավոր է հետևել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով. առցանց հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:


Ալեն Սիմոնյանի այցը մեկնարկեց Նորավանքի վանական համալիրից
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը