Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։ Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»,- գրել է պատգամավորը։