24.11.2024
Արցախը դատարկել, ազատվել ռուս խաղաղապահներից. Փաշինյանի հայտարարության հետքերով. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար. Վահե Հովհաննիսյան

Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ...». այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:


"Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։


Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։


Թե՞ այդ ծրագրերը մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն. Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։


Հ1 նայող ժողովրդին պարզ պետք է ասել, որ միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։


Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։


Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին։ Երբ ասում են, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է, հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում",- գրել է Հովհաննիսյանը։