20.04.2025
Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ստեղծված բարդակի թիվ մեկ քաղաքական պատասխանատուն է

Բանակում ոչ մարտական պայմաններում օգոստոսին 6 զինծառայող է մահացել, նրանցից 3-ը միայն վերջին 3 օրերին։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հիշեցնում է, որ տարեսկզբից խաղաղ պայմաններում արդեն 5 տասնյակից ավելի մահ է գրանցվել, դրանցից միայն 13-ն են հրադադարի խախտման հետևանք։


"Այս տխուր վիճակագրությունը երկու բան է հուշում.


Հայաստանի ԶՈւ թիկունքում ՊՆ բարձրագույն ղեկավարության անգործության հետևանքով ձևավորվել է «ներքին թշնամի», որն ավելի «արդյունավետ» է խժռում երիտասարդ կյանքերը, քան նույնիսկ թշնամին


ՀՀ ՊՆ, ԳՇ պետի և Ռազմական ոստիկանության պետի պաշտոններում վերընկած են մասնագիտական առումով փալասներ, ովքեր ոչ միայն պաշտոնանկ պետք է արվեն, այլ ենթարկվեն պատասխանատվության՝ ԶՈւ-երի նկատմամբ ցուցաբերած հանցավոր գործունեության համար:


Նիկոլ Փաշինյանի լռությունը հուշում է, որ նա, Սուրեն Պապիկյանի հետ միասին, կրում է ստեղծված վիճակի ողջ պատասխանատվությունը ու առնվազն ստեղծված բարդակի թիվ մեկ քաղաքական պատասխանատուն է",- գրել է Սուրենյանցը:


 


 

Իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար