18.12.2025
Փելոսիի այցի մանրամասները. Սուրեն Սարգսյան
16.09.2022
Փելոսիի այցի մանրամասները. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան: "Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում"։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և շարունակում. "Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել: 1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: 2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: 3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին): 4. Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել): 5. Իհարկե նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ): 6. Եվ ամենակարևորը. Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին այդուհանդերձ գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք): Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ",- գրել է Սարգսյանը: