11.09.2026
 Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում. Թևանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.


"Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել, հասկանալի է (իրենց շահերի տեսանկյունից): Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է (Հայաստանի շահերի տեսանկյունից): Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հենց այդ հասկանալի անհասկանալիությունը նկատի ուներ՝ հայտարարելով, որ հապշտապ համաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության:


Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները լուծող չէ: Նա չի ուզում և չի կարող լուծել":


 


 


 

Թուրքիան ու Ադրբեջանը առաջիկայում ավելի են սեղմելու զսպանակն Արցախի շուրջ. Զարգարյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ